Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ճանճերը՝ ազգային խոհանոցի անբաժան «համեմունք»

Ճանճերը՝ ազգային խոհանոցի անբաժան «համեմունք»
30.07.2013 | 16:36

Ճանճերն ու ճանճատիպ միջատները գրավել են Ջերմուկ քաղաքը ու եթե «մտքներին դնեն», զբոսաշրջիկներին կվտարեն: Սա վատ երազ չէ, այլ իրականություն: «Անտառներում, այգիներում, գետի վրա ճանճերը «պարսերով» մտնում են մարդկանց մազերի մեջ, անգամ բերանները»,-պատմում են Ջերմուկից վերադարձած զբոսաշրջիկները և փաստում:- Անտառներում շլորի ծառերը չորացել են միջատների դարդից»: Այլ կերպ ասած, զբոսաշրջիկները վայելում են Ջերմուկի ոչ միայն գեղատեսիլ բնությունն ու օդը, այլև «համտեսում» են ճանճերին, որպես ազգային խոհանոցի անբաժան «համեմունք», ինչի «գովազդը» կանեն իրենց երկրներում: Գուցե մենք հե՞տ ենք մնացել կյանքից և չգիտենք, որ ճանճերը զբոսաշրջության զարգացման քաղաքականության հիմնական մասն են, ինչի մասին տեղյակ է միայն էկոնոմիկայի նախարարությունը: Եթե դա ձեռք է տալիս էկոնոմիկայի նախարարությանը, ապա անհասկանալի է գյուղնախարարության անտարբերությունը: Ինչո՞ւ մինչ օրս միջատների դեմ սրսկումներ չեն արվել , գուցե կառավարությունը հատկացումներ չի՞ արել: «Պլանային սրսկումներ այս տարի ևս իրականացվելու են : Այս պահին այդ հարցը քննարկման մեջ է»,- պատասխանեցին մեզ գյուղնախարարությունից:

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3172

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ